Լուրեր
«Ավգյան ախոռները» մաքրելն այլընտրանք չունի. Շարմազանով
02.08.2021

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ընդդիմությունն ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրեց Մխիթար Զաքարյանի եւ Արթուր Սարգսյանի թեկնածությունները։
Որպես ԱԺ երեք գումարումների փոխնախագահ փաստում եմ, որ ԱԺ-ն պարտավոր է ապահովել նրանց ներկայությունը նիստերի դահլիճում։
Ցանկացած այլ լուծում կփաստի,որ քաղաքական «մեծամասնությունը» /իսկ իրականում «կապիտուլյացիայի» կուսակցությունը /հայտնվել է «Կալիգուլայի ձիու» կարգավիճակում։
Նրանք իրենց որոշմամբ ցույց կտան՝ խորհրդարանականնե՞ր են, թե՞ ԱԺ-ն շփոթել են ախոռի հետ։
«Ավգյան ախոռները» մաքրելն այլընտրանք չունի»։