Լուրեր

Ապագան սա է, դուխովներ ջան. Մարգարիտ Եսայան

28.07.2021

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Շուտով կասի բա մեզ Սոթքը եւ Շորժան , Երասխը եւ Տիգրանաշենը պե՞տք են, եկեք համերաշխ, ազգովի եւ միասնական տանք-պատերազմը պրծնի...
 
Ու ամբոխը կծափահարի...Դեռ իրենց տներին չի հասե՞լ․․․․
Ապագան սա է, դուխովներ ջան, դուք ներկա անգամ չունեք, բա ձեզ ապագան պե՞տք է...
Հետո էլի մի «հանձնաժողով» ստեղծելու մասին խոսք ու զրույց կսկսվի, հանձնաժողով այն մասին, թե ինչպես հանձնվեց Սոթքը, Գեղարքունիքը, Արարատը եւ Տավուշի կեսը․․․
Լա՞վ եք, հայեր ջան, հա՞յ եք, հայեր ջան․․․Թե՝ հայ-հայ եք այլեւս․․․Նիկոլ ջան, դուխով․․բա քեզ Հայաստանը պե՞տք ա...Տուր-պրծի...»:

← Վերադառնալ ցուցակին