Լուրեր
«Քաղաքական դիակները պատերազմից հետո ողջ-առողջ են․ մեր 5000 տղաները չկան․ այսօրվամից՝ ևս երեքը…»․ Արմեն Աշոտյան
28.07.2021

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ուռուցքը որ հենց սկզբից լիարժեք չես բուժում՝ կրկնվում է: Վերադառնում է ավելի ագրեսիվ ու չարորակ:
Հունիսի 20-ից հետո մի զարմացեք՝ որ հիմնական օջախը չհեռացվեց, մանր-մունր պզուկները առավել ևս գլուխ են բարձրացնելու:
Քաղաքական դիակները պատերազմից հետո ողջ-առողջ են:
Մեր 5000 տղաները չկան: Այսօրվամից՝ ևս երեքը…
Բայց դա չի հետաքրքրում իրեն հայ ժողովրդի տեղ դրած նիկոլական ընտրազանգվածին:
Զանգվածային սուիցիդը շարունակվում է»: