Լուրեր

Այս ռեժիմի կողմից ցանկացած «հանձնաժողովի» ստեղծումը ֆարս է լինելու. Շարմազանով

26.07.2021

 ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իրր էջում  գրել է.

 
«Կապիտուլյանտների կողմից 44-օրյա պատերազմի վերաբերյալ քննիչ հանձնաժողովի ստեղծումը գրեթե նույնն
է, եթե Բերիան կամ Եժովը ստեղծեին բռնաճնշումներն ուսումնասիրող հանձնաժողով։
Այս ռեժիմի կողմից ցանկացած «հանձնաժողովի» ստեղծումը ֆարս է լինելու։
 
Կապիտուլյացիայի գլխավոր պատասխանատուի ու մեղավորի թիմակիցները դեռ մեղավո՞ր են փնտրում։
 
Մի փնտրեք սեւ կատու մութ սենյակում,երբ այդ կատուն ձեր ուսերին է»։

← Վերադառնալ ցուցակին