Լուրեր
Ավելի շուտ Արաքսը կփոխի իր հունը, քան կապիտուլյանտը կարող է պաշտպանել մեր ազգային շահը»․ Էդուարդ Շարմազանով
21.07.2021
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ավելի շուտ Արաքսը կփոխի իր հունը, քան կապիտուլյանտը կարող է պաշտպանել մեր ազգային շահը։
Քանի դեռ կապիտուլյանտներն իշխանության են,որեւէ հայանպաստ եւ դրական լուծում ակնկալել միամտություն է
Ինչո՞ւ։ Ասեմ…
Կապիտուլյանտների քայլերի արդյունքում է Թուրքիան ուղիղ մտել մեր փոքր տարածաշրջան։
Կապիտուլյանտն էր ուղիղ կապ հաստատել թշնամի պետության ղեկավարի հետ։
Նա էր ալիեւներին «կիրթ ու կառուցողական» համարում։
Նա է ամեն ինչ ջնջել ու իր սեփական կետից սկսել։
Նա է արտաքին քաղաքական այցեքարտ ոչ թե Արցախի կարգավիճակի ու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը հռչակել, այլ ՝ իր «ժողովրդավարությունը»։
Նա է բերել կապիտուլյացիա եւ նվաստացում։
Նրա եւ Ադրբեջանի ղեկավարի «պասերով խաղերի» հետեւանքով սկսվեց լայնածավալ պատերազմ։
Նա է հոկտեմբերի 19-20 -ին հրաժարվել Պուտինի պատերազմը կանգնեցնելու միջնորդությունից,որի պատճառով հազարավոր նոր զոհեր ենք տվել, Շուշի ու Հադրութ կորցրել։
Նա է կապիտուլյացիայից հետո հունվարի 11-ին իր «կառուցողական» գործընկերոջ հետ հակահայկական փաստաթուղթ ստորագրել, որտեղ գերիների վերադարձի մասին որեւէ խոսք չկա։
Նրա անգործության արդյունքում է, որ թշնամին Հայաստան է մտել։
Եվ վերջապես, նա է «սկուտեղի վրա» զիջում մեր պետական ինքնիշխանությունը հանուն իր աթոռի»։