Լուրեր
Սա նշանակում է ՍԴ որոշումներն էլ, դրա հիմնավորումներ էլ ընդունվում են կապիտուլյանտի կողմից. Աննա Մկրտչյան
21.07.2021
ՀՀԿ ԵԿ անդամ Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ի՞նչ է գրել Սահմանադրական դատարանը իշխանության բռնազավթման մասին, կամ՝ Վահե Գրիգորյանի պատկերացումները «ժողովրդավարության» մասին:
Միանգամից ասեմ ինչու Վահե Գրիգորյան: Շատ պարզ: Խնդրում եմ դիտել Վահե Գրիգորյանի հարցը տրված Դավիթ Հարությունյանին և Արամ Վարդևանյանին դատավարության ընթացքում: Ձեզ համար ակնհայտ կդառնա, թե ինչպես է ըստ էության ոչ թե հարց ձևակերպում, այլ հիմնավորում կապիտուլյատ անհայրենիքի իշխանության մնալու «անհրաժեշտությունը»: Այդ նույն իրավական աբսուրդը տառացիորեն տեղ է գտել ՍԴ որոշման հիմնավորման մեջ (Որոշման 10.4 կետ): Սա նշանակում է ՍԴ որոշումներն էլ, դրա հիմնավորումներ էլ ընդունվում են կապիտուլյանտի կողմից, իսկ ՍԴ-ին այդ պատգամները հասանելի է դառնում իշխանության բռնազավթումն օրինականացնելու անդադար ելքեր փնտրող վահեն:
Մենք ՍԴ-ին ասում ենք ծառայողական մեքենաներով անհայրենիք տականքի ընտրություն են կազմակերպել, ասում է դե շատ անգամ չի դա եղել` ոչինչ:
Մենք ՍԴ-ին ասում ենք նիկոլահպատակ ԱԱԾ, Դատախազություն, Ոստիկանություն, քննչականներ պարալիզացրել են ընտրական պրոցեսը, ՍԴ-ն ասում է դե վարչական կարգով չեք բողոքել:
Հետաքրքիր է` վարչական կարգով ում պիտի բողոքեին ԱԱԾ-ից ԱԱԾ-ին, թե դատախազից դատախազին:
ՍԴ-ին ասում ենք մարզերին դոտացիաների ու սուբվենցիաների վերաբաշխում, ավելացում է եղել հենց ընտրություններից առաջ: Դա մատուցվել է որպես նիկոլի <<լավություն>> մարզին: ՍԴ-ն ասում է դրանք ԿԱՐՈՂ էին ազդեցություն չունենալ:
ՍԴ-ին ասում ենք հանրային ծառայողներին աշխատանքային օրը տարել են, որ գոռան «Նիկոլ վարչապետ» և աղոթք կարդան Նիկոլի համար: ՍԴ-ն ասում է, դրանք դեռևս իրավապահները պետք է քննեն: Բա, առանց էտ քննության ավարտի՛ էս, որոշում կայացնում:
Մենք ասում ենք ՍԴ-ին, որ ոստիկանները ներգրավվել են անհայրենիքի համար քվե հավաքելու գործում, ՍԴ-ն չանդրադառնալով փաստին մեզ պատասխանում է, որ ոստիկանները «տեսականորեն» գիտեն` չպետք չարաշահեն դիրքը:
ՍԴ-ին ասում ենք ատելության խոսք, բռության կիրառումն ու դրա կիրառման սպառնալիք է կապիտուլյանտի ողջ քարոզարշավը: ՍԴ-ն պատասխանում է, որ դրանք ուղղված են եղել քաղաքական հակառակորդների ոչ թե ընտրողներին: Այսինքն, քաղաքական ուժերին սպառնալ կարելի է:
Որպես այս մեծ ավանտյուրայի վերջաբան հիշեցնելու եմ անհայրենիք տականքի արձանագրումը ոչ այդքան հեռավոր 2018-ին, երբ դեռ կապիտուլյանտ դավաճան չէր դարձել, միայն իշխանազավթ անհայրենիք էր: «Իրավաբանները վերլուծելով ՀՀ օրենսդրությունը, արձանագրել են, որ վարչապետի հրաժարականի դեպքում վարչապետը չի կարող լինել ժամանակավոր պաշտոնակատար»: նիկոլահպատակ վահե գրիգորյանը հիմնավորեց, որ 2018-ին չի եղել իշխանության օրինական փոխանցում, այլ նիկոլի կողմից տեղի է ունեցել իշխանազավթում»: