Լուրեր

Մեզ մնում է միայն հնարավոր մեկ լուծում` անհապաղ պատվաստումը. Կարեն Ավագյան

17.07.2021

 ՀՀԿ ԳՄ անդամ Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Ամբողջ աշխարհը սևեռված է կորոնավիրուսի նոր` դելտա շտամի վտանգավորության հաղթահարման վրա: Այն ունի վարակելիության շատ բարձր ցուցանիշներ: Շատերը հիմնավոր կանխատեսումներ են անում, որ հաջորդ ալիքը լինելու է հենց այս շտամի հետևանքով:
 
Մեզ մոտ իրավիճակն ավելի քան աղետալի է: Մենք անգամ հնարավորություն չունենք հասկանալու մեզ մոտ կորոնավիրուսային վարակի, որ շտամի մասին է խոսքը: Մեզ մոտ հնարավոր չէ որոշել կորոնավիրուսի դելտա շտամն է, թե որևէ այլ: Հետևաբար բարդությունների կանխատեսումը կամ դրանց համարժեք բուժումը էականորեն դժվարանում է: Այնպես, որ ներկայիս պատասաանատուները նույնիսկ չեն անում այն ինչի հնարավորությունը կա, ուր մնաց կարողանան գլուխ բերել նոր մարտահրավերները։
 
Մեզ մնում է միայն հնարավոր մեկ լուծում` անհապաղ պատվաստումը, որը իրհարկե անկախ շտամերի առկայությունից կանխում է բարդությունների առաջացումը և հիվանդության տարածումը»:

← Վերադառնալ ցուցակին