Լուրեր
Մի զարմացեք, որ Ալիեւը ասում է Զանգեզուրը ադրբեջանինն է. Մարգարիտ Եսայան
15.07.2021
ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մի զարմացեք, որ Ալիեւը ասում է Զանգեզուրը ադրբեջանինն է, մի զարմացեք, երբ ասում է իրենք հասնելու են իրենց պատմական Սեւան, Երեւան, էլի չգիտեմ ուր․․։ Իբր ի՞նչի եք զարմանում, դեռ չեք հասկացե՞լ, թե ինչի համար էր այս ամբողջ բոլոլան,դեռ ձեւ եք անում, որ չեք հասկացե՞լ․․․։
Ադրբեջանական զավթիչները դեռ երեք տարի առաջ իրենց գործակալներին ականների պես ներդրեցին ու դուք բոլորդ, ազգովի, համերաշխ,հրճված ու զմայլված ծափ տվեցիք, ծափ տվեցիք նաեւ դրանից հետո, ծափ տվեցիք մսաղաց- պատերազմից առաջ ու դրանից հետո․․։ Ծափ տվեցիք արտահերթում եւ արտահերթով։
Կարդացի, ոմանք գրում են, զարմանում, հարցնում, թե ի՞նչու նիկոլը իլհամին չի պատասխանում․․Ո՞նց պատասխանի իր տերերին, ինքը կատարողն է եւ իր դերը հենց սա է, այս տրագիկոմեդիան մեր երկրի վզին փաթաթելը․․։Ինչի՞ն պատասխանի՝ իր ձեռքով ստորագրածի՞ն եւ դեռ ստորագրելի՞քին․․։ Զարմանում եք, որ ի՞նչ լինի․․․։
Ալիեւը արդեն երեք տարի ասում է դա, իսկ պատերազմից հետո՝ ավելի հաճախ․․Լավ է անում, մարդը իր նպատակին հասել է, մարդը իր երկիրը մեծացնում է մերի հաշվին եւ դա նրան հաջողվում է, ինչու չլկտիանան․․Ով լիներ, որ չլոպազանար․․․Ոչխարից մարդ է դարձել, հերոս։
Իսկ դուք զարմացեք, գրեք, կարծիք հայտնեք, ձեր/մեր/բաժին դերը էդ ա մնացել։ Դուք/մենք/ իլհամի առաջ դեռ պարելու եք, թեյ եք դնելու, մորթվելու եք երջանիկ ապուշի հայացքով։
Քանի դեռ ազգովի զարմանքի, ապատիայի, ընկճախտի, հոգեխանգարմունքի, նիկոլացավի եւ նիկոլահիացմունքի մեջ եք, ալիեւը կգա եւ կհասնի Սեւան, Երեւան։
Իբր ո՞ւմ համար է այլեւս մութ ու անհասկանալի․․։
Իզուր ոչ մեկս մեզ սրբի եւ զարմացածի տեղ չդնենք․․։Կամ սա ընդունում եք որպես կատարված իրողություն եւ համակերպվում եք, կամ՝․․ուրիշ կամ չկա․․ Ուրիշ <կամ>-ի պահը բաց է թողնված։ Ազգովի պարտավոր էինք անել կարեւորը՝ երեք տարի առաջ, պատերազմից առաջ, պատերազմից հետո, արտահերթից առաջ, արտահերթից հետո․․չարեցինք․․․
Դե, սպասեք իլհամին Սեւան-Երեւան մայրուղում․․․․
Դուք դեռ պորտապար էլ կպարեք․․․Ինչո՞ւ չէ, որ․․․․
Հիշեք, ո՞ւմ էիք մեղադրում, հանիրավի էիք մեղադրում թուրքի հետ քիրվայություն անելու մեջ եւ հիմա տեսեք, թե ով է իրականում թուրքի ոտքերի տակ վնգստում․․․
Հ․Գ․ Ես ՍԴ-ից ոչ մի հերոսություն չեմ սպասում...»: