Լուրեր
Կորոնավիրուսային վարակի վատթարացող իրավիճակը շարունակում է հստակ քայլեր ու որոշումներ պահանջել. Կարեն Ավագյան
15.07.2021
ՀՀԿ ԳՄ անդամ Կարեն Ավագյանը ֆեյսնբուքյան իր էջում գրել է.
«Կորոնավիրուսային վարակի վատթարացող իրավիճակը շարունակում է հստակ քայլեր ու որոշումներ պահանջել:
Նորություն չեմ ասի, որ ռիսկային խմբում են նաև բժիշկներն ու բուժաշխատողները: Հայաստանում պատվաստվել է բժիշկների և բուժաշխատողների 36.3%-ը, որը շատ ցածր ցուցանիշ է: Այս թիվն էլ չի արտացոլում իրականությունը, քանի որ մեծ մասն առաջին ներարկումը ստացածներն են:
Հասկանում եմ, որ իմ կոլեգաների որոշ մասը հնարավոր է չկիսի այն տեսակետը, որը հիմա ունեմ ես: Որոշ մասը կարծի, որ արտահայտած մտքի իմպերատիվության կարիքը չկա: Բայց հավատացնում եմ, որ հաղթահարման ուղիները շատ չեն, իսկ ռիսկերի չեզոքացումը հաղթահարման ուղու անփոխարինելի միջոց:
Բոլոր պետք է պատվաստվեն, հատկապես բուժաշխատողները: Սա է լուծումը, սա է հերթական աղետը կանխելու միջոցը:
Ի դեպ, Ֆրանսիա, Իտալիա, Հունաստան չպատվաստվող բուժաշխատողների համար նախատեսված է տուգանք:
Բուժաշխատողները պիտի խրախուսեն պատվաստումը, իսկ վերջիններիս «համոզելու» վրա ծախսված միջոցներն ու ժամանակը կարելի է ավելի արդյունավետ օգտագործել»: