Լուրեր
Նիկոլը հող է պատրաստում ՌԴ-ին այս տարածաշրջանից դուրս հանելու համար․ Շարմազանով
15.07.2021
«ՀՀ իշխանություն կոչված կապիտուլյանտները փորձելու են իրականացնել գունավոր հեղափոխության 2-րդ փուլն՝ իրենց արտասահմանցի հովանավորների օգնությամբ»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։
«Ես դեռ 2018-ին եմ ասել՝ այս հեղափոխություն կոչվածը, որն ուներ հովանավորներ, երկու նպատակ էր հետապնդում․ համար մեկ ուղղություն՝ Արցախից հրաժարում կամ Արցախի հակահայկական լուծում, այն է՝ Արցախը՝ որպես հայկական անվտանգային միջավայր, զրոյացնել։ Դա տեղի է ունենում այսօր․ փաստացի, ՀՀ-ն զրո ազդեցություն ունի Արցախի անվտանգության միջավայրի վրա, և այնտեղ հայկական բանակը գնում է կազմալուծման։ Հեղափոխություն կոչվածի 2-րդ խնդիրը Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի փոփոխությունն է, ավելի կոնկրետ՝ այս տարածաշրջանից ՌԴ-ի դուրս հանում, ինչի համար Փաշինյանը հող է նախապատրաստում»,-ասել է Շարմազանովը։
Բանախոսն անդրադարձել է նաև թեմային վերաբերող այլ կարևոր հարցերի:
Մանրամասները՝ տեսանյութում:
24news.am