Լուրեր

«Հիմա մնաց պարզել, Հայկ Գրիգորյանը կկարողանա՞ սեփական հպատակությունը նորից ծախել կապիտուլյանտի վրա». Աննա Մկրտչյան

12.07.2021

 ՀՀԿ ԵԿ անդամ Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել  է․

«ՔԿ նախագահի պաշտոնից ազատումը շատ օրինաչափ է։

 
Նիկոլահպատակ «իրավապահին», արդարադատությանն ու պետությանը ծառայելու փոխարեն նիկոլի հրահանգով քրեական գործեր կարողին, վարդապետյան աննայի հետ հանցակցողին հանում են հանցանքի վայրից։
 
Չմոռանանք, որ Քննչական կոմիտեի ամենաթարմ ծառայությունը կապիտուլյանտին եղել է ընտրություններում անհայրենիք Նիկոլի ֆաս հրահանգով «որակյալ» աշխատանքը։
 
Հիմա մնաց պարզել, Հայկ Գրիգորյանը կկարողանա՞ սեփական հպատակությունը նորից ծախել կապիտուլյանտի վրա և մեկ այլ արդարադատական պաշտոնով շարունակել օգտվել Նիկոլի լափամանից։
 
Հ.Գ. Պրոֆեսիոնալ ԱԱԾ հանդուրժեց Քյարամյանին՝ դրա համար չկա ԱԱԾ։ Հիմա ըստ հերթականության՝ քննչական, իսկ տեսանելի ապագայում դատախազություն։
 
Քրեաօլիգարխիայի, իշխանությունը զավթած դավաճանի և արդարադատական համակարգի սերտաճումը Հայաստանում կարելի է համարել կայացած և ավարտված բարեփոխում»։

← Վերադառնալ ցուցակին