Լուրեր
Գոնե այստեղ փորձեք նմանվել «նախկիններին»,եթե կարող եք. Շարմազանով
08.07.2021
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«2016-ի նոյեմբերին ՀԱՊԿ ԽՎ-ում հայկական պատվիրակությանը հաջողվեց թույլ չտալ Պակիստանի մուտքը ՀԱՊԿ ԽՎ ,
որպես դիտորդ պետություն։
Պակիստանն ատոմային տերություն է,բայց ուժեղ հայկական պետականության ու ազգային շահերը սպասարկող խորհրդարանական պատվիրակության պայմաններում ՀԱՊԿ ԽՎ-ն հանեց օրակարգից այս հարցը։
Այսօր արդեն ՀԱՊԿ Խվ-ում քննարկվում է հատուկ դիտորդական մարմնի ստեղծումը,որին կարող են անդամակցել Պակիստանն ու Ադրբեջանը։
Հայաստանի նորընտիր խորհրդարանն ու կապիտուլյանտ իշխանությունները կարո՞ղ են սրա դեմն առնել,տեսնենք…
Գոնե այստեղ փորձեք նմանվել «նախկիններին»,եթե կարող եք»։