Լուրեր

Հիմա Հայաստանում ամեն ինչն աղմկում է. Աննա Մկրտչյան

08.07.2021

 ՀՀԿ ԵԿ անդամ Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Հիմա Հայաստանում ամեն ինչն աղմկում է։ Աղմուկով է ուղղորդված ամեն ինչ։
Գործ պետք է անել այն դեպքում, եթե աղմուկ կա։
Գործ պետք է անել այն դեպքում, եթե ցուցադրվելու է։
Գործ պետք է անել այն դեպքում, եթե դրա մեջ պաշտոնյա դիմավորելու հարց կա։
 
Չեմ քննարկելու որևէ բան։
Միայն հիշեցնում եմ, Զինվորի տունն այս կահավորմանը, կարգավիճակին ու այս հիանալի պայմաններին հասել է Սերժ Սարգսյանի օրոք, նախագահի անմիջական ուշադրության ու հովանու ներքո։
Թե չէ այս օրերին փիառվող ինչ ասես լսեցինք, ում ասես տեսանք վերականգնողական կենտրոնի անվան տակ։
 
Էլ գիշերները չեն քնում, էլ շատ հայրենասեր են։
Շատ լավ է, եթե այդպես է։ Բայց արդեն շատ վատ է, որ աջակցության հիմքում կանգնած մարդկանց ըստ հարմարավետության եք հիշում ու մոռանում։
Վերականգնողական կենտրոնն էլ այս օկուպացված երկրի նման լուռ աշխատելուց դարձրեցին նկարվելու տեղ»։

← Վերադառնալ ցուցակին