Լուրեր
Նման հիմարությունները ձեռնտու են միայն թուրքերին. Շարմազանով
06.07.2021
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հերիք է հայաստանցի ու ղարաբաղցի, լոռեցի եւ իջեւանցի, երեւանցի ու գյումրեցի բաժանարար գծեր քաշեք։
Թե բա Արցախից մի հոգի գերի չկա։ Ամոթ է, նման հիմարությունները ձեռնտու են միայն թուրքերին։
Կամ հայ ես ու հավասարապես պատասխանատու ես հայրենիքի բոլոր հատվածների համար, կամ էլ հայրենիքի հետ կապերդ խզած անհասկանալի արարած ես։
Հ.Գ. Ի դեպ, 1918 -ի մայիսին Սարդարապատի հերոսամարտում հաղթական բեկում մտցրեցին ծագումով Արցախ նահանգից Դանիել եւ Պողոս Բեկ-Փիրումյան հռչակավոր զորահրամանատարները»։