Լուրեր

Օրերս «Հայկական ժամանակ» թերթոնում հերթական ցնդաբանությունն էր հրապարակվել. Հայկ Մամիջանյան

01.07.2021

 ՀՀԿ ԵԿ ղեկավար Հայակ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Օրերս «Հայկական ժամանակ» թերթոնում հերթական ցնդաբանությունն էր հրապարակվել, որին ես չէի էլ անդրադառնա, եթե խնդրո առարկան չլիներ Արցախյան հակամարտության բանակցային գործընթացը։ Կապիտուլյանտի անձնական օգտագործման լրատվականը, որը վաղուց արդեն որպես թերթ օգտագործելի է միայն սանհանգույցում, ենթադրել էր, որ ունակ է հակասություններ գտնել Նախագահ Սարգսյանի BBC-ին տված վերջին հարցազրույցում։ Կետ առ կետ արձագանքեմ «հակասություններին».
 
1. Սրանք այդպես էլ չհասկացան, որ պետականամետ քաղաքական գործիչները երկրի շահը վեր են դասում ամենից։ Ուստի, Նախագահ Սարգսյանը չէր կարող մինչեւ առաջադրվելը բաց տեքստով ասել, որ համաձայնում է, որ իշխող քաղաքական ուժը իրեն առաջադրի որպես վարչապետի թեկնածու միայն մեկ պատճառով՝ Արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացում հասնել այնպիսի կետի, երբ հիմնական բանակցողի փոփոխությունը չի վնասի մեր երկու պետությունների շահերին։ Հիշեցնեմ նաեւ, որ սա առաջին հիշատակումը չի ու դեռեւս 2018 թվականին Սերժ Սարգսյանը «Լույս» հիմնադրամի շրջանավարտներին բաց նամակում խոսել էր իր որոշման դրդապատճառների մասին։
 
2. Այն մտքին, որ Նախագահը 2018 թվականին Ազգային Ժողովում հայտարարել էր բանակցութային գործընթացի «կանգնած» լինելու մասին անդրադարձել ենք բոլորս եւ ոչ մեկ անգամ։ Եվս մեկ անգամ չեմ զլանա բացատրել, որ իր խոսքում, որը հակահայ քաղաքական գործիչները մեջբերում են համատեքստից կտրված, Նախագահ Սարգսյանը նկարագրում էր բանակցային գործընթացը կանգնած է հակառակորդի ապակառուցողական վարքագծի հետեւանքով։ Այո, մենք թշնամուն կառուցողական չէինք անվանում, մենք այնպես էինք բանակցում միջազգային հանրության հետ, որ իրենք որպես արդյունք փակ դռների հետեւում ստիպում էին թշնամուն ճանաչել Արցախի անկախությունը։ Դա է ինքնորոշման խնդիրներով պայմանավորված կոնֆլիկտների միակ լուծման ճանապարհը՝ ստանալ միջազգային հանրության աջակցությունը։ Կոսովո, Արևելյան Թիմոր և նման օրինակները հասու չեն ՀԺ սեփականատերի գիտելիքներին: Ցավոք, սրանք դա այդպես էլ չհասկացան։ Մեր բանակցությունների արդյունքում հայկական կողմի և համանախագահների մոտեցումները նույնն էին, իսկ սրանց բանակցելու արդյունքները տեսնում ենք բոլորս:
 
3. Հոդվածի հեղինակը կարծիք է հայտնում, որ ադրբեջանական կողմին «լավ չէին ստիպում» համանախագահ երկրները… Բարդ կլինի քաղաքագիտական լեզվով արձագանքել այս ցնդաբանությանը, բայց նշեմ, որ Սերժ Սարգսյանի օրոք մեր բանակը ստիպում էր թշնամուն Մոսկվայում կրակի դադարեցում աղերսել, մեր դիվանագիտական կորպուսը հասել էր նրան, որ համանախագահները ստիպել էին ստանալ Վիեննայի եւ Սանկտ-Պետերբուրգի համաձայնագրերը, իսկ եթե հաջողվեր հասնել հակամարտության հանգուցալուծման համաձայանգրի, ապա դրա «ստիպողական» գործիքներն էին լինելու համանախագահների եւ ՄԱԿ անվտանգության խորհրդի առանձին հայտարարությունները:
 
Պատվերով հոդվածին էլ ձեւ կա։ Չնայած պատերազմ եւ ընտրություններ կեղծածի համար կեղծիքներով հոդված հրապարակելը խաղ ու պար է։ Այսպես էլ մի օր չտեսանք, որ կապիտուլյանտը գոնե իր թերթոնի միջոցով այսպես ժիր արձագանքի ադրբեջանական տեղեկատվական հարձակումներին»։
 
 

← Վերադառնալ ցուցակին