Լուրեր
Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունները ընդհանրություններ շատ ունեն․ Արտակ Զաքարյան
01.07.2021
ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանը գրել է․
«Ադրբեջանում կեղծ, անհիմն և շինծու դատավարություն է գնում Արցախը պաշտպանած և պատերազմի ավարտից հետո, տեղերում կանգ առած ու անհասկանալի պայմաններում գերևարված մեր երիտասարդների նկատմամբ։
Զուգահեռաբար՝ Հայաստանում կեղծ, անհիմն և շինծու դատավարություն է գնում Արցախի Հանրապետությունը հիմնադրած, պաշտպանած, զարգացրած և նրա ինքնորոշման համար ահռելի ջանքեր գործադրած երկու հեղինակավոր անձանց նկատմամբ։
Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունները ընդհանրություններ շատ ունեն»։