Լուրեր
Հայ ժողովուրդն իր հայրենիքում անվտանգ ապրել և զարգացել է Ձեր հմուտ կառավարման շնորհիվ. Արտակ Զաքարյանը՝ Սերժ Սարգսյանին
30.06.2021

ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Արցախը և Հայաստանը պետություն են դարձել նաև Ձեր նվիրական ջանքերի շնորհիվ։ Հայ ժողովուրդն իր հայրենիքում անվտանգ ապրել և զարգացել է Ձեր հմուտ կառավարման շնորհիվ։
Այսօր դժվարին և ծանր ժամանակներ ենք ապրում, բայց վստահ եմ, որ վերջնարդյունքում ամեն բան լավ է լինելու։
Շնորհավորում եմ Ձեր ծննդյան տոնը, պարո՛ն Նախագահ։
Եղեք միշտ առողջ և ուժեղ»։