Լուրեր

Мы ещё повоюем, գերագույն գլխավոր հրամանատար. Աշոտյան

30.06.2021

 ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյբուքյան իր էջում գրել է.

 
«Շնորհավոր ծնունդդ, պարոն Նախագահ։
 
Արցախի եւ Հայաստանի համար մինչ այսօր անխոնջ ծառայող մարդ, ում ավագ ընկեր կոչելու, ումից կյանք ու կռիվ, քաղաքականություն եւ հայրենասիրություն սովորելու պատիվ ունեմ։
Ծանր տարի է քո եւ մեր երկրի համար։
Ինչպես միշտ, մարդու լավագույն որակները առավել տեսանելի եւ ճակատագրական են դառնում հենց այսպիսի ժամանակներում։
 
Պաշտոն, մանդատ, դիրք՝ այս ամենը եղել եւ մնում է ստորադաս եւ երկրորդական։
Ծառայություն Հայրենիքին, քաղաքականության համար արտառոց բարոյականություն եւ տղամարդկություն՝ ահա առավել կարեւոր դասերը մեր անձնական շփումներից։
Мы ещё повоюем, գերագույն գլխավոր հրամանատար!»:

← Վերադառնալ ցուցակին