Լուրեր

Դու հանգիստ չես ապրելու, հանգիստ չես շնչելու, հանգիստ չես աշխատելու. Աշոտյան

28.06.2021

 ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Նորից եմ կրկնում. գուցե այս պահին վիժվածքին մեր երկրի ճակատագրի խաղերից քշող մարդկանց քանակը բավարար չէր։
 
Բայց վստահաբար երկրի փլուզման համար թիվ մեկ մեղավորի կյանքը դժոխքի վերածելու համար հայրենատեր եւ բացված աչքերով մարդկանց քանակը լիովին բավարար է։
Դու հանգիստ չես ապրելու, հանգիստ չես շնչելու, հանգիստ չես աշխատելու։
 
Ամենուրեք քեզ հետապնդելու են զոհվածների հոգիները, գերեվարվածների ճակատագրերը, գերեզման չունեցողների ուրվականները, գերեզման կորցրածների անեծքները եւ հարյուր հազարավոր քաղաքացիների վրեժը։
 
Այն վրեժը, որը որքան էլ սառեց, միեւնույն է, մատոցվելու է»։

← Վերադառնալ ցուցակին