Լուրեր

«Միամիտ լոռեցի եմ, ուզում եմ իմանամ` ինչո՞ւ են Ադրբեջանում ոգևորվել ընտրության արդյունքներով». Էդուարդ Շարմազանով

23.06.2021

ՀՀԿ ԳՄ անդամ  Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Նոյեմբերի 9-ից այս կողմ իմ քաղաքական գնահատականները մնում են անփոփոխ։

 
Կապիտուլյանտները ձախողեցին ամեն բան,բերեցին պատերազմ,ստորագրեցին նվաստացուցիչ կապիտուլյացիոն հայտարարություն,պարտության սիմվոլ դարձան եւ Հայաստանը դարձրին աշխարհաքաղաքական մանրադրա
 
Եթե նույնիսկ նրանք ստանային 3 մլն ձայն ,միեւնույնն է ՝ նրանք համազգային աղետի,խայտառակության ու կապիտուլյացիայի խորհրդանիշ են։
 
Իսկ «պողպատե հաղթանակ» տոնողներին ասեմ,որ հազար ընտրություն էլ «հաղթեք»մեկ է ՝ պատմության մեջ կմնաք Հայաստանի նորագույն շրջանի միակ պարտված եւ հողատու կառավարություն։
 
Հ.Գ. Միամիտ լոռեցի եմ, ուզում եմ իմանամ` ինչո՞ւ են Ադրբեջանում ոգեւորվել ընտրության արդյունքներով»։

← Վերադառնալ ցուցակին