Լուրեր
Դեռ վաղ է, բայց կարճ ամփոփեմ. Մարգարիտ Եսայան
20.06.2021
ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Դեռ վաղ է, բայց կարճ ամփոփեմ․
Ոնց հասկանում եմ հայերով էլի սկսեցիք հայավարի հուսահատվել, մի արեք, պարզապես՝մի արեք․․
Նախ, Շուռնուխ--մի զարմացեք եւ վատ մի մտածեք շուռնուխցիների մասին։
Դուք սրիկային ուրեմն, լավ չեք ճանաչում, նա ամեն ինչ տվել է, որ Շուռնուխում, այ ,էդ պատկերը լինի, որ հետո ասի՝ տեսա՞ք,ինադու, հասկանում եք, դա շուռնուխցու իրական ընտրությունը չի, կպարզվի։ Իսկ ինադու սրիկան ուղիղ եթերում պատրաստ է իր ականջն էլ կտրել․․
Հիմա՝ հանգիստ․․Հուսահատվել չկա, դեռ երկու հազարից ավելի տեղամասերից քանի՞սն են հաշվել, չնչին , շատ չնչին, համբերեք, սրիկան առաջին չի լինելու, անգամ երկրորդ չի լինելու, յա տակ դումայու․․։
Մեր գյուղերի եւ գյուղացու մասին․․։
Իսկ ի՞նչն է նորություն, գյուղացին իր տեղական իշխանիկներով միշտ էլ էդ էր, իբր ինչի՞ եք զարմանում․․թեպետ, հասկանում եմ զայրույթը՝ հիմա գոնե գյուղացին եւս պարտավոր էր փոխվել, խելքը գլուխը հավաքել, բայց, դե մեր գյուղն է ու մեր գյուղացին․․․Կովը արածում է, իսկ հորթին երեկ են մորթել, Մաթեւոսյան կարդացե՞լ եք, համոզված եմ՝ այո․․․Ուրեմն մի զարմացեք, որ գյուղացին չհասկացավ, որ սա սովորական ընտրություն չէր․․․։
Իսկ դուք հասկացեք՝ սա տեսակի ընտրություն է․․Տեսակի․․Ուրեմն,հանգիստ սպասենք, հաշվարկը դեռ շարունակվում է․․․»: