Լուրեր
Զավեշտը սկսվեց խցիկում. Մարգարիտ Եսայան
20.06.2021
ԱԺ ՀՀԿ Նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ինչպես խոստացել էի, հիմա մանրամասները...Տեղամասում հանդարտ էր, մեր ընտրության պահին երեւի տասը ընտրող կար, զավեշտը սկսվեց խցիկում:
Պարտաճանաչ ընտրողի պես ուշի-ուշով զննեցի բոլոր քվեաթերթիկները,մեկ էլ'հոպ-թիվ վեց քվեաթերթիկից 2հատ էր,աչքերիս չհավատացի, նորից նայեցի, սխալմունք չկար, հրավիրեցի հանձնաժողովի նախագահ, եկավ, ասաց, խնդիր չկա, դուք ընտրեք, մնացածը գցեք ավելորդների տուփի մեջ...
Ես երկրորդ քվեաթերթիկը չգցեցի, վերադարձրի քվեաթերթիկ տվող աղջկան եւ հետեւեցի,որ այն դնի թիվ 6 --երի տրցակի վրա դե իսկ 3 րդ քվեաթերթիկը շատ մղկտաց, որ ձեռքս է ընկել...»: