Լուրեր
Հետեւում եմ լրահոսին, ինչ-որ կեղտոտ ու եղկելի թռուցիկներ են տարածում. Մարգարիտ Եսայան
20.06.2021
ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ընտրատեղամաս դեռ չեմ գնացել
Հետեւում եմ լրահոսին, ինչ-որ կեղտոտ ու եղկելի թռուցիկներ են տարածում, մեր դաշինքի անդամներին են ձերբակալում, տները խուզարկում, զինվորներին որպես ընտրակաշառք պաղպաղակ են հյուրասիրում, որ դրան ձայն տան, կատաղած ֆաշիզմ, այլ անուն դժվար է գտնել․․Երկու հզոր մրցակից ունի, երկուսի անդամներին էլ փորձում է իբր վախեցնել, ճնշել․․Ակնհայտ է, պարզ աստվածային ճշմարտություններն անգամ դա չի հասկացել, չի հասկանում, որ մահամերձը իր կյանքի վերջին վայրկյաններին դրսեւորում է իր բնավորության ամենաբնորոշ գծերը՝ բարի մարդիկ ավելի բարի եւ հաշտ են դառնում, չար եւ վատ մարդիկ՝ ավելի չար եւ ավելի դաժան․․Հիմա, ինքը րոպե առ րոպե չարանում է, որովհետեւ հասկանում է՝ իր քաղաքական մահը եկել է, հիմար խռխռոցի վերջը եկել է․․․․․
Հարգելի ընտրողներ, մի երկմտեք, համարձակ գնացեք եւ ձայն տվեք պատվով եւ հանուն Հայաստանի․․այլընտրանք չկա․․․առանց թուրքի Հայաստան․․․
Որքան էլ որ դժվար լինի, դիմացեք, կամ դեպի ուժեղ եւ պատվով Հայաստան, կամ՝ թուրքի վիլայեթ․․․»: