Լուրեր

Այս ընտրությունը մեր ազգի պատմության մեջ բոլոր ճակատամարտերին հավասար պայքար է. Մարգարիտ Եսայան

20.06.2021

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«1991-ից անթիվ ընտրությունների եմ մասնակցում, եւ լուսաբանել եմ եւ ընտրել․․․Ընտրության գնալիս, նման զգացողություն մեկ էլ Անկախության Հանրաքվեի օրն եմ ունեցել՝ մի տեսակ, պատերազմ գնացողի եւ պարտադիր հաղթողի զգացողություն․․․․ Այսօր նույնպես՝ կարծես մարտի գնայի եւ գնում էի՝ հաղթելու ․․Ու՝ ՀԱՂԹԵԼՈՒ ԵՄ․․․․
ԴՈՒ՝ ՀԱՂԹԵԼՈՒ Ես, իրական ՀԱՅ․․․
 
Այս ընտրությունը մեր ազգի պատմության մեջ բոլոր ճակատամարտերին հավասար պայքար է․․․Չկասկածեք․․Աստված իր սիրելի զավակին է անընդհատ փորձությունների ենթարկում ու երբ գալիս է պահը, ձեռքը մեկնում եւ հանում անդունդից․․․
 
Այժմ ճիշտ այդ պահն է․․․Մի նոր վերածնունդ․․․Երկունքի ցավերը միշտ էլ դաժան են ․․․»:

← Վերադառնալ ցուցակին