Լուրեր
Մանրամասն ներկայացրել եմ տիրող իրավիճակն ու ընտրություններին նախորդող քաղաքական ճնշումները. Աննա Մկրտչյան
20.06.2021

ՀՀԿ ԵԿ աքնդամ Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Որպես «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածու այսօր հանդիպել եմ Հայաստանում դիտորդական առաքելությամբ գտնվող Բելգիայի «Ռեֆորմիստների շարժում» լիբերaալ կուսակցության նախագահ George-Louis Bouchez-ի հետ։
Մանրամասն ներկայացրել եմ տիրող իրավիճակն ու ընտրություններին նախորդող քաղաքական ճնշումները։ Ներկայացրել եմ մինչ այս պահը փաստագրված խախտումները և իշխող ուժի կողմից պետաիշխանական լծակների կիրառման դեպքերը։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել վաղը՝ ընտրությունների ողջ ընթացքում մեզ հայտնի դարձած բոլոր տեղեկություններն ընտրախախտումների մասին անմիջապես փոխանցել դիտորդական առաքելությանը» ։