Լուրեր
Հայրս պայքարել ու պայքարում է արժանապատիվ Հայաստանի համար. Աննա Մկրտչյան
20.06.2021
ՀՀԿ ԵԿ անդամ Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հայրս պայքարել ու պայքարում է արժանապատիվ Հայաստանի համար։
Նոր ավարտել ենք ՀՔԾ-ում հերթական անհեթեթության վերաբերյալ արհեստական հարցաշարով կազմված հարցաքննությունը։
Երեկվանից անհայրենիք տականքն ու իրեն հպատակեցված համակարգը ջանք ու եռանդ չի խնայում հորս մեկուսացնելու ու վախի մթնոլորտով մեր ընտրողներին ու աջակիցներին ճնշելու համար։ Հարյուրավոր ոստիկաններ իբր գործողություններ էին անում երեկ ու այսօր։ Իրական նպատակը հասկանալի՝ ապահովել դավաճան նիկոլի կամքը։
Ինչպես ցանկացած ստորություն, սա էլ հաջողությամբ չի ավարտել։
Հայրս դուրս է եկել ՀՔԾ-ից և գնում է ընտրելու Պատվով Հայաստանը։
#Պատիվ_ունեմ
#պատիվ_ունեմ_դաշինք
#մենք_պատիվ_ունենք
#Քասախը_պատիվ_ունի»: