Լուրեր

«Նիկոլ Փաշինյանը թուրքի կոշիկ լիզող է, դա բացահայտ աջակցություն էր Թուրքիային». Աննա Մկրտչյան

17.06.2021

 ՀՀԿ անդամ, «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածու Աննա Մկրտչյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները քաղաքացիական պատերազմի բացահայտ կոչեր են:

 
«Որ մարզ, որ քաղաք այցելում է Նիկոլ Փաշինյանը՝ այնտեղ ծեծկռտուքներ, հաշիվների պարզում է լինում՝ Նիկոլ Փաշինյանի հրահանգով՝ Գռզոյի ախրաննիկների մասնակցությամբ: Իրավապահ համակարգն այդ պահին զբաղված է կապիկությամբ և ոչ թե ՀՀ ներքին անվտանգությունն ու կայունությունն ապահովելով: Գաղտնիք չէ, որ Նիկոլ Փաշինյանի հիստերիայի նոպաների ծափահարություններն ապահովելու համար ուղղակի քաղաքացիական հագուստով հազարավոր ոստիկաններ են բերվում ցույցերի, որպեսզի գոռան՝ Նիկոլ, վարչապետ»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա՝ ընդգծելով՝ սա է այն պետությունը, որը թողեց Նիկոլ Փաշինյանը:
 
«Փաշինյանը, ակնհայտորեն, չի թաքցնում, որ դեմ չի լինի քաղաքացիական բախումների, հստակորեն հայտարարում է, որ եթե իր ուզած քվեի քանակը չնկարեն, դա 60+ տոկոսն է, ապա այո՛, կլինեն բախումներ: Նա վրեժի, վենդետաների կոչեր է անում, և հայ հասարակությունն էլ հասկանում է, որ ինքը դավաճան է, կորցրել է մեր պետականությունը, ծախել է Արցախը, պետք է գնա:
 
 Փաշինյանն այնպես է անում, որ նույնիսկ այս ամենը հասկանալով՝ մենք վախենանք հետընտրական պրոցեսներից, հերթական անգամ Փաշինյանի կողմից լավ կազմակերպված Մարտի 1 տեսնելուց, հերթական զոհերից և սուսուփուս, ինչ իրենք կնկարեն՝ այդ նկարչության շրջանակներում շարունակենք ապրել: Բայց նման բան չի լինելու, մենք բոլորս միասնականությամբ Նիկոլ Փաշինյանին վռնդելու ենք հունիսի 20-ին, և եթե ուզում եք՝ կարող է մի շաբաթ էլ իր քաղաքապետարանի միջոցով իբր որոշի ցույցեր կազմակերպի, որտեղ, վստահ եմ, որ էլի ոստիկանապետն է ապահովելու այդ մարդկային զանգվածը, բայց ամեն դեպքում, յուրաքանչյուրի պատասխանատվության ժամանակը՝ իր պատասխանատվության չափով, կգա»,- ընդգծեց Աննա Մկրտչյանը:
 
«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածուի խոսքով՝ գործող իշխանությունների նպատակն է՝ վերջին շնչին հասցնել ՀՀ պետականությունը, ինչպես, նրա խոսքով՝ արեցին Արցախի պարագայում: «Թուրքը ոտք դրեց Շուշի, այնտեղ կնքեց ռազմավարական դաշնակցության հերթական համաձայնագիրը, և Թուրքիան Շուշիում բացում է հյուպատոսություն. սա այն նվերն է, որ Նիկոլ Փաշինյանը տվեց մեզ: Հիմա էլ անամոթաբար գնում է Սյունիք և հայտարարում, որ Սյունիքը Հայաստան է, կարո՞ղ է հունիսի 21-ին Երևանի իր հանրահավաքի ժամանակ ասի՝ Երևանը Հայաստան է, և վերջ: Չհասկացա, ո՞վ էր կասկածի տակ դրել Սյունիքի հայկականությունը կամ ՀՀ վարչատարածքային միավոր լինելը, թե՞ ինչպես Արցախը տվեց թուրքին, այնպես էլ այս նախադասությանը շարունակելու է թուրքի ոտքը Սյունիքում: Չնայած՝ արդեն մեկ ամսից ավելի հազարավոր թուրք-ադրբեջանական ահաբեկիչներ գտնվում են Սյունիքում»:
 
Անդրադառնալով Ալիևի և Էրդողանի Շուշի կատարած այցի ֆոնին Փաշինյանի այն հայտարարությանը, թե հունիսի 21-ին Թուրքիայի դրոշ այրող դաշնակցականներն իրենց դրոշը պետք է այրեն, Աննա Մկրտչյանն ընդգծեց.
«Սա բացահայտ աջակցություն է Թուրքիային, սա բացահայտ խոսում է նրա մասին, որ մենք ամիսներ շարունակ ասում էինք՝ Նիկոլ Փաշինյանը թուրքի կոշիկ լիզող է, իր այդ ամբողջ հավաքական խմբակն է «օմեգա», և ոչ միայն՝ Արարատ Միրզոյանը, որը վերջերս խոստովանեց, որ այդ փաստաթուղթն իրական է, հետևաբար՝ առաջին մասն էլ է իրական, ինչից բխել է իր այդ փաստաթուղթը՝ գրված ԱԱԾ-ում: Այս մարդիկ թուրքական գործակալներ են, ովքեր ՀՀ-ում առաջ են մղում թուրքական շահը, այսինքն՝ մեր ամբողջ կառավարման համակարգը հիմա Թուրքիայի դեսպանություն է, և ՀՀ քաղաքացին, հայ հասարակությունը պայքարում է ՀՀ-ում Թուրքիայի շահերը առաջ տանող անձանց հետ, մարդու հետ, ով ունի բացարձակ լիազորություն, ով գիժ ձևանալով՝ մեզ տանելու է քաղաքացիական բախումների»:
 
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Ռազմիկ Մարտիրոսյան

 168.am
 

← Վերադառնալ ցուցակին