Լուրեր
Հողատուն Սյունիքում մերժված է. Մարգարիտ Եսայան
16.06.2021
ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հողատուն Սյունիքում մերժված է
Արդեն մի քանի գրառում կատարել եմ Սյունիքից եւ տեղեկացրել, որ անթիվ-անհամար մեքենաներ, ավտոբուսներ էին գնում Սյունիք, այնքան շատ, որ Գորիսի կենտրոնը մոտ մեկ ժամ պարալիզված էր զուտ մեկ պատճառով, իրեն գժի տեղ դրածի բերած մեքենաները չէին հասնում հրապարակ, մեքենաների միջից խիստ կասկածելի դեմքեր էին նայում, կային եւ գողականին նման դեմքեր եւ «ախռանիկիների» դեմք հիշեցնող դեմքեր եւ «ծիտիկ-աղջիկներ» որ մեքենաների բաց պատուհաններից ծլվլում էին։ Մի խոսքով, ամբողջ «մասսովկայի մատերիալը» շատ նման էր 2018-ին հրապարակում հավաքված որոշ խմբավորումների «մատերիալին»։
Այս մասին հիմա եմ գրում, քանի որ ուզում էի նախ տեսնել Գորիսի հանդիպման ռեպորտաժները, հասկանալու համար, թե քա՞նի մարդ կար դրա հանրահավաքին եւ նրանցից քա՞նիսն էին բերովի։ Քիչ առաջ դիտեցի։
Հիմա կարող եմ վստահ պնդել, մի քանի տասնյակ ավտոբուսների եւ հարյուրյակ թեթեւ մեքենաների միջի ուղեւորները, /թեկուզ ամեն մեքենայում երկու-երեք անձ լիներ/,եթե կանգնեին հրապարակում այ, ճիշտ այդքան մարդ կլիներ հրապարակում,որքան տեսա ռեպորտաժներում։ Ուրեմն,հարցս՝ իսկ ո՞ւր էին բուն գորիսեցիք․․Պատասխանն աներկբա է՝ նրանք պարզապես արհամարհել էին հողատուին եւ իրենց «ողջույնը» այդպես էին արտահայտել։
Պատկերացնում եմ, թե հերթական ինչ տվայտանքի մեջ է եղել կապիտուլյանտը, մարդ է, չէ՞, նայում է ՝Սիսիանում նույն աղջիկները ու նույն ախռանիկ-տղերը, Գորիսում՝ նույնը, այլ տեղերում՝նույն դեմքերը․․Բա, ի՞նչ անի, մուրճ էլ կտանի հետը, մանգաղ էլ, երեւի մնացած երեք օրերին տրակտոր էլ տանի․․․Սակայն, ոչինչ այլեւս չի փրկելու․․․Լավ կանի, կարապի երգը գրի ու սկսի երգել․․․
Ի դեպ, երբ մեքենայի պատուհանից նկարում էի այդ անվերջանալի «ավտոերթը», Գորիսի կենտրոնական փողոցում, տներից մեկի մոտ հավաքված մի խումբ երիտասարդներ, նկատելով , որ նկարում եմ, ոգեւորվեցին եւ սկսեցին բղավել․«Առանց նիկոլ Հայաստան», «թուրքը չի անցնելու»։
Հ․Գ․Երկու օրում հասցրեցի լինել Մեղրի, Ագարակ, Կապան, Գորիս, Սիսիան համայնքներում, զրուցել մարդկանց հետ, լսել նրանց եւ հասկանալ տրամադրությունները։ Շատ կարճ եթե ամփոփեմ, ապա, վստահ հայտարարում եմ, Սյունիքում քպ-ն առաջատար չի եւ չի էլ կարող լինել, թեկուզ հազար մուրճ ու մանգաղ հետը տանի։ Ընդ որում, անգամ երկրորդը չի կարող լինել, թեկուզ քծնի, շողոքորթի եւ կոկորդը պատռտի,կամ՝ նույն տեղում հազար անգամ ասֆալտ փռի։Եւ, հաստատ իմացեք, Սյունիքում հողատուն անգամ երրորդը չի լինելու, նույնիսկ, եթե հոգեխանգարմունքի մեջ երկրի բոլոր ոստիկաններին հավաքի եւ տանի Սյունիքը»։