Լուրեր
Հողատուի պատճառով Ալիեւն ու Էրդողանը հռչակագիր ստորագրեցին. Շարմազանով
15.06.2021

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Կապիտուլյանտը հոկտեմբերի 19-ին չստորագրեց Պուտինի առաջարկած զինադադարը եւ արդյունքում այսօր Շուշիում ՝ հողատուի պատճառով Ալիեւն ու Էրդողանը հռչակագիր ստորագրեցին։
Սրա ու սրան ընտրողների նմանների պատճառով ենք կորցրել անկախությունը տարբեր ժամանակաշրջաններում։
Արթնացիր, հայ մարդ եւ մերժիր կապիտուլյանտին։
#Պատիվ_ունեմ»: