Լուրեր

Ընդամենը մի քանի օր անց, ազգային իշխանությունը կբացահայտի մեր երկրում թուրքի ստրուկների ողջ այբուբենը. Աննա Մկրտչյան

14.06.2021

 ՀՀԿ ԵԿ անդամ Աննա Մկրտչյանը  ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«օմեգայի փախուստի ճանապարհը

 
Մինչև դրա անբովանդակ կմկմոցին անդրադառնալը մի քանի միտք դավաճանության բացահայտումից հետո ծավալված իրադարձությունների մասին։
Օմեգան լկտի սուտ որակեց թուրքին ծառայությունը, բայց այդպես էլ դատարան չհասավ ու որևէ մեկին դատի չտվեց։
 
Այլևս վաղուց ՀՀ ազգային անվտանգության հետ կապ չունեցող նույնանուն կառույցը շտապեց հերքել արարատ միրզոյանի գործակալ լինելը։
Մի ամբողջ պետական զավթված կառուցվածք, որ կազմ պատրաստ ստեց, թաքցրեց ու ամեն ինչ արեց մոռացության մատնելու, որ ԱԺ ղեկավարի աթոռին թուրքի ստրուկ է։
 
Ընդունված սխեմայով՝ ամիսներ անց չլսվող ձայնով ու լրահոսի մեջ կորցնելու սպասումով կեսբերան ասվեց՝ խեղված։
Իհարկե ոչ օմեգայի, ոչ դիաննայի, ոչ պապիկյանի կիսաձայն խոստովանություններն ու փախուստը  ոչ մի դեպքում չեն կարող հետագայում ծառայել որպես  հասարակական արդարացված անհանդուրժողականությունը
մեղմացնող հանգամանքներ։
 
Ընդամենը մի քանի օր անց, ազգային  իշխանությունը կբացահայտի մեր երկրում թուրքի ստրուկների ողջ այբուբենը։ Ոչ մի տարր, ոչ մի լրացուցիչ ներկայացում, ոչ մի հույս չփայփայեք՝ մոռացության մատնվելու կամ անհետ կորելու։
Ձեր ապագան ավելի քան շոշափելի ու կանխատեսելի է։ Հայաստանում դավաճանության ընթացքը կանգնեցվելու է նիկոլին վռնդելու հաջորդ իսկ վայրկյանից»։

← Վերադառնալ ցուցակին