Լուրեր

Ձեռագիրը նույնն է. Մարգարիտ Եսայան

13.06.2021

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ձեռագիրը նույնն է

 
Չարաբաստիկ 44 օրյա պատերազմի սկսվելու օրը հոխորտաց, ասելով՝ եթե պարտվենք, մեզ պարտված չենք համարելու։ 
Պարտվեց եւ հիմա  չգիտես ինչի վրա խորոզացած  մարդամեջ է ելնում եւ շարունակում սպառնալիքը, շարունակում է  իրականության խեղաթյուրումը;
 2018-ին  հայտարարեց՝ կամ ինքը կդառնա վարչապետ, կամ Հայաստանը վարչապետ չի ունենա։ 
 
Սպառնաց ու ստացվեց՝  շանտաժով, ստերի գերդոզավորված չափաբաժնով դարձավ վարչապետ։ 
Սպառնաց  Արցախի հարցում, ասաց ինչ պետք է այն էլ բանակցում ենք։ «Բանակցեց», որ իրեն գժի տեղ կդնի եւ պատերազմը որպես քողածածկույթ  օգտագործելով  իլհամին  կմատուցի Արցախը։ Տվեց։
Այսօր եւս սպառնալիքները շարունակվում  են։
Դրա նախընտրական բոլոր ելույթները սպառնալիք են, իրականության խեղաթյուրում, անպարկեշտության աստիճան։
Հասկանալով, որ իր վարկանիշը գահավիճում է եւ գործընթացը իր դեմ է, այսօր,  ընտրություններից ութ օր առաջ, արդեն հանրահավաքի կոչ է անում  հունիսի 21-22-ին․․։
Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ «մարտիմեկյան  սինդրոմ»․․․։
Ենթագիտակցաբար հասկանում է, որ իր համար այլեւս  ելք չկա, եւ արդեն իսկ պատրաստվում  է գնալ վա-բանկ։ Սա նույն   սեւ-սատանական տրամաբանության մեջ է՝ կամ ինքը կվերընտրվի,  կամ ՝ ոչ-ոք։
 Հասկանում է, որ  մերժված է եւ հունիսի 20-ին դա  դե-յուրե կամրագրվի․․։
Նենգ ու ճղճիմ,  մարդատյաց բնույթին հավատարիմ, պատրաստվում  է մի նոր արյունահեղության․․․Մարդը սրա համար ոչինչ է, մարդկային կյանքերը՝ զրո։
Նայեք անթաղ դիերը, Եռաբլուրը, գերիներին տեսեք, որ  ըստ չարաբաստիկ հայտարարության, նոյեմբերի 9-ից հետո պետք է վերադարձվեին առանց նախապայմանի, առանց քարտեզների։ 
Իսկ սա իլհամի հետ պայմանավորված, պահում  է տղերքին եւ  փուլ առ փուլ «օգտագործում» իր փիառի համար, թշնամուն հանձնելով հույժ կարեւոր քարտեզները։  
 
Ամբողջ քարոզարշավը սրանց կողմից միայն եւ միայն սպառնալիքի քարոզարշավ է, սպառնում են, հոխորտում, մատ թափ տալիս, ստում, լկտիանում։ Լսեք դրա   գրպանի օլիգարխների ելույթները, հոխորտում են, թե թույլ չեն տալու, որ իշխանափոխություն լինի։  Պատկերացրեք սրանց   սարսափի   չափը՝ ընտրությունները դեռ չսկսված, չավարտված, դեռ ոչ մի արդյունք չկա, բնականաբար, արդեն հասկանալով, որ իրենց վերջը եկել է, մտածում են,թե  կարող  են շանտաժով որոշել  ընտրության ելքը։Եւ գիտե՞ք ինչո՞ւ․
 
ա․  որովհետեւ պատմությունից ոչինչ չեն հասկանում
բ․ որովհետեւ երկիրը, պետությունը, մարդը սրանց համար մսաղացի մատերիալ է
գ․ որովհետեւ սրանք սրբություններ չունեն, ամոթ չունեն
դ․որովհետեւ, մեկ անգամ արդեն   փորձեցին  ժողովրդին տանել եղբայրասպան բախումների,  «մարտիմեկյան» ողբերգությունը փաթաթելով ժողովրդի գլխին, եւ  կարծում են այս անգամ  կհաջողեն։
Այո, դժվար է լինելու, այո,  ցավոտ, բայց  ընտրողը կասի իր խոսքը, եւ այդ  խոսքից  սրանք  սարսռում են․․
Ի դեպ, տարբեր  միջազգային եւ տեղական դիտորդներ, դիտորդական կազմակերպություններ, դրա հայտարարությանը՝ հունիսի 21-22-ին հրապարակում հանրահավաք անելու մասին, հարկ է համարժեք վերաբերմունք  դրսեւորեն։
 
Մարգարիտ Եսայան 13․06․2021»:

← Վերադառնալ ցուցակին