Լուրեր
Անկեղծ դա քո թեման չէ, դու ավելի բարձր արժեքների տեր մարդ ես. Հովհաննես Սահակյան
13.06.2021
ՀՀԿ խորհրդի անդամ Հովհաննես Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Լսեցի Լևոն Մարտիրոսյանի հարցազրույցը Factor TV-ին տրված։ Ի թիվս այլ թեմաների խոսեց նաև մինչև հեղափոխությունը իշխող ուժի ՝ Հանրապետական կուսակցության մասին,կուսակցական որոշումների կայացման մեխանիզմների և երկրի կառավարման ու ադեկվատության մասին։
Լևոն ջան, մենք իսկապես բացթողումներ ունենք ու հատկապես կադրային մասով ու ներողամիտ լինելու հարցում,բայց դրանք ուղղելի են…Մտածելու տեղի է տալիս մեկ այլ հարց։ Հենց այդ նույն թիմն է,որին եթերից «փնովում ես»՝ տարիներ առաջ քեզ հնարավորություն տվել կայանալու։ Իսկ հիմա չգիտես ինչի՞ համար ու ու՞մ համար սկսում ես քննադատել հենց այդ կուսակցությանը, կարծում եմ դա ճիշտ չէ,գործընկեր։
Անկեղծ դա քո թեման չէ, դու ավելի բարձր արժեքների տեր մարդ ես»։