Լուրեր
Հունիսի 20-ին դուք եք որոշելու, թե ինչի՞ եք վերածելու ձեր քվեաթերթիկը. Աշոտյան
12.06.2021

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հունիսի 20-ին դուք եք որոշելու, թե ինչի՞ եք վերածելու ձեր քվեաթերթիկը։
Մեր 5 000 տղաների գերեզմանափոսերի մեջ նետված մի բուռ քարերի, որ հեգնելով՝ կտկտալու են նրանց դագաղների վրա եւ խաթարեն հերոսների քունը։
Թե նրանց սխրանքները հավերժացնող եւ հոգիները լուսավորող մոմի»։