Լուրեր
Երազելով Մեծ Հայաստանի մասին, հայրենատեր էիր. Աշոտյան
12.06.2021

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Երազելով Մեծ Հայաստանի մասին, հայրենատեր էիր:
Սկզբունքային էիր, բայց հարգալից ու հանդուրժող:
Սիրում էիր երիտասարդներին, մոտ թողնում, պահանջկոտ էիր ու հարազատ:
Ջերմություն և ուժ, իմաստնություն ու տղամարդկություն էիր ճառագում:
Մինչ այսօր:
Շնորհավոր 70-ամյակդ, սիրելի Վարչապետ»։