Լուրեր
Գտեք պողպատե ձեռնաշղթա, եւ մեկուսացրեք իրեն գժի տեղ դրած հողատուին․ Մարգարիտ Եսայան
11.06.2021
ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյբուքյան իր էջում գրել է․
« «Եթե պետք լինի՝ կանենք հեղափոխություն, էլի հեղափոխություն, էնքան՝ մինչև էլիտաները, հոգևորից սկսած՝ քաղաքականով վերջացրած, խոնարհվեն սեփական ժողովրդի առաջ: Դուք տեր չեք, ծառա եք, դուք այլևս ՀՀ-ում չեք լինելու տեր: Դուք բոլորդ պիտի խոնարհ ծառայեք ժողովրդին: Ժողովո՛ւրդ, նրանք տանել չեն կարողանում, որ դուք դուրս եք եկել ձեր տներից, նրանք ուզում են, որ դուք ապրեք, շնչեք, արտաշնչեք իրենց թուլտվությամբ: Ո՛չ, չի լինելու տենց բան», - հայտարարել է Փաշինյանը այսօր։
Կարծում եմ ՀՀ-ում եթե դեռ կա իրավապահ համակարգ/իրավապահ եւ ոչ նիկոլապահ/ ուրեմն դատախազը պարտավոր է զբաղվել սրանով, սա ոչ այլ ինչ է, քան ժողովրդին ուղղված ապստամբության կոչ, քաղաքացիական պատերազմի կոչ, եղբորը եղբոր դեմ, որդուն-հոր դեմ հանելու կոչ․․․․ամբողջ քարոզարշավը նա անցկացնում է չարություն, թույն եւ քաոս տարածելու տրամադրություններով, եւ սրան հարկավոր է համարժեք պատասխանել, նրա ասած «վենդետաները» մեր երկիրը կտանեն վերջնական կործանման, ինքը դա անում է միտումնավոր, իրենից հետո թեկուզ ջրհեղեղ մտայնությամբ, նա իրեն գժի տեղ դրած հրոսակի պես քանդում է մի ամբողջ պետություն, մի ամբողջ հայրենիք...Պատասխանը պետք է տրվի համարժեք, արժանապատիվ, ուրեմն, կոչս իրավապահներին...
Նիկոլը իր ուղնուծուծով չարիք է եւ պատերազմի հրձիգ...Նա հասկանում է, որ ոտքերի տակից հողն անգամ փախչում է եւ առաջնորդվումէ իրեն հարազատ ոճով՝ արյուն, մահ եւ քաոս․․․․
Գտեք պողպատե ձեռնաշղթա, եւ մեկուսացրեք իրեն գժի տեղ դրած հողատուին․․․․:
Պատիվ ունեմ․․․»։