Լուրեր

Մերժեք իրեն գժի տեղ դրած հողատուին. Մարգարիտ Եսայան

11.06.2021

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Մի չմո, մի ազգադավ, իրեն գժի տեղ դրած մի թյուրիմացություն , որ դեռ հոխորտում է եւ ափեխ-ցփեխ վայրահաչում, հայ ժողովրդի պատմության մեջ միակ շնչավոր կենդանին է, որ անձամբ, օրը ցերեկով , ամբողջ ազգի աչքի առաջ եւ թողտվությամբ ահռելի վնաս է հասցրել հայ ժողովրդին, ազգին, հայրենիքին․․․Ու դեռ լկտիաբար վայրահաչում է ընդդիմության առաջնորդների հասցեին, իբր հոգեխանգարմունքի է հասցրել․․․Հիմա, խոսքս ուղղում եմ բոլոր նրանց, ովքեր դեռ մտադիր են վերարտադրել էս ազգադավ հողատուին․․․
 
Մարդիկ, մի քիչ մտածեք, շարժեք ձեր ուղեղը, լրջացեք, դուրս եկեք իրեն գժի տեղ դրածի հպնոսից․․Մի քիչ մարդ եղեք եւ հասկացեք, դրան եթե օգնեք վերատադրվել, ուրեմն, դուք մարդ կոչվելու արժանի չեք, հայ կոչվելու արժանի չեք, ուրեմն դուք արժանի չեք Կոմիտասին, Մաշտոցին, Նարեկացուն, դուք արժանի չեք Սպարապետին ու Անդրանիկին, դուք,առհասարակ, կդառնաք մեր հայրենիքի դռան այն փալասը որի վրա թուրքը ոտքերը կմաքրի եւ կմտնի մեր սուրբ հողը/ինչպես արդեն մտել է Արցախ եւ մտել է Գեղարքունիք, Սյունիք/ կմտնի անձամբ ձեզնից յուրաքանչյուրի տուն եւ դուք հարճի պես ծալապատիկ կսողաք թուրքի քացիների տակ․․․
ՄՏԱԾԵՔ, ԵԹԵ ՄԱՐԴ ԵՔ ՈՒ ԵԹԵ ՀԱՅ ԵՔ, ՄՏԱԾԵՔ,ԵԹԵ ՈՒՆԵՔ ՊԱՏԻՎ ՈՒ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆ․․․
Եւ հիշեցնեմ, որ այս ազգադավը ձեր օգնությամբ, երեք տարիների ձեր հանդուրժողականության պատճառով , արդեն թուրքին է հանձնել․․․
 
187 գյուղ, 6 քաղաք,107 դպրոց,17 մանկապարտեզ, 161 վանք եւ եկեղեցի,  4000 պատմամշակութային հուշարձան, 591 խաչքար, 39 բերդ, 12 թանգարան, 20․345 ցուցադրություն,տնից ու հայրենի բնակավայրերից զրկել է 9 հազար 396 ընտանիքի, մոտ 38 հազար 154 մարդու։
Մտածեք, մի դարձեք ազգ դավաճան․․․Մերժեք իրեն գժի տեղ դրած հողատուին․․․․
Մարգարիտ Եսայան
 
Հ․Գ․ Ես անձամբ եմ խոստանում, սրան հեռացնելուց հետո եթե նոր իշխանությունը չարդարացնի բոլորիս հույսերը, գործ կունենա անձամբ ինձ հետ, ներում չի լինելու, չկասկածեք․․․»։

← Վերադառնալ ցուցակին