Լուրեր
Ձեռքդ հեռու լրագրողից, ձեռքդ հեռու չորրորդ իշխանությունից․ Մարգարիտ Եսայան
11.06.2021
ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ձեռքդ հեռու լրագրողից, ձեռքդ հեռու չորրորդ իշխանությունից
«Լրատվական դաշտը հանգիստ թող, այ երբեմնի վայ լրագրող, էլի եմ ասում , տեսել ենք քեզ՝ «լրագրող» աշխատածդ տարիներին․․․Քիլլերը ինքդ էիր այն ժամանակ եւ եւ ինքդ ես այսօր։ Ամեն ինչ քանդեցիր այն ժամանակ, լրագրության մեջ, քո «բազարային» լրագրությամբ վարկաբեկելով լրագրողի աշխատանքը, քո աշխատանքով լրագրությունը դարձրիր առեւտուր , իսկ այսօր, չհամարձակվես լրագրողներին պիտակավորել․․․
Մենք ենք մեղավոր, որ իրոք, խայտառակ կապիտուլյացիայի թուղթը ստորագրելուցդ հետո մի-մի քիլլեր չդարձանք, պարտավոր էինք, որ այսօր ազգակործան քո հանցագործություններից հետո մարդամեջ դուրս չգայիր եւ չսպառնայիր․․․
Սակայն, քիչ մնաց․․․Շուտով արժանապատիվ ժողովուրդը իր ընտրությամբ քեզ այնպես կոչնչացնի, որ հարեւանի մոզուն մորքուր ասես․․․
Հ․Գ․Էս ազգադավը այսօր էլ լրագրողների վրա է հարձակվել․․․ասելով․«Այսօր լրատվական դաշտում գործում են մարդիկ, որոնք ավելի շատ «կիլերի» են նման, քան լրագրողի․․․» »։