Լուրեր
«Պատիվ ունեմ» դաշինքը նախընտրական քարոզարշավ է անցկացրել Քանաքեռ-Զեյթունում
11.06.2021

Հունիսի 10-ին «Պատիվ ունեմ» դաշինքի թեկնածուները Տարոն Մարգարյանի գլխավորությամբ նախընտրական հանդիպումներ են ունեցել այս անգամ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի համախոհների և բնակիչների հետ:
Թեկնածուներն շրջել են բակային տարածքներով, տեղում զրուցել բնակիչների հետ, հետաքրքրվել վարչական շրջանի խնդիրներից, պատասխանել նրանց հուզող հարցերին։
Քարոզարշավի ընթացքում Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանին բնակիչները ընդունել են ջերմությամբ, անմիջական և մտերմիկ զրույցի ընթացքում կիսվել իրենց մտահոգություններով։
pativunem.am