Լուրեր

Մի՛ ընտրիր թուրքին. Արտակ Զաքարյան

11.06.2021

 ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«2018թ. դեկտեմբերին Հայ ժողովուրդը, սխալմամբ, առանց ճանաչելու, միամտաբար, հավատալով գնաց և ընտրեց իր մեջ թաքնված թուրքին։
 
Այս իրականությունից չենք կարող փախչել։
Այն, ինչ երեք տարում թուրք Նիկոլն արեց Հայի ու Հայաստանի գլխին, հարևան թուրքը շատ երկար ժամանակ չէր կարողանում և չէր էլ կարող անել։
2021թ. հունիսի 20-ը պետք է դառնա ներքին թուրքից ազատվելու օր։
Ոչ մի Հայ, այլևս իրավունք չունի՛ թուրքին խաբվելու։
Ոչ մի Հայ, այլևս իրավունք չունի՛ գլուխ պահելու և կողք քաշվելու։
Ոչ մի Հայ իրավունք չունի՛ երկրորդ անգամ սխալվելու։
 
Մի՛ ընտրիր թուրքին։
Մի՛ հավատա թուրքի խոստացած ապագային։
Մի վստահիր քո երեխաների ճակատագիրը թուրքի Նիկոլին։
Հիշի՛ր, որ Ակնան, Ջրականը, Քարվաճառը, Վարանդան, Կովսականը, Հադրութը, Շուշին քո ընտրած թուրքը տվեց քո թշնամի թուրքին։
Հիշի՛ր, որ Սյունիքի, Գեղարքունիքի, Տավուշի տարածքները՝ քո ընտրած թուրքը, անարգել տալիս է քո թշնամի թուրքին։
 
Հիշի՛ր Եռաբլուրը և այն 5000-ից ավելի երիտասարդ կյանքերը, որոնք չէին զոհվի, եթե դու 2018թ. չընտրեիր քո շարքերում թաքնված ու իր քաղցր ստերով քեզ կերակրած թուրք Նիկոլին։
Թուրքը և թուրքի աջակիցները կառավարման ղեկից պետք է դուրս շպրտվեն, և վե՛րջ։
#պատիվունեմ» :

← Վերադառնալ ցուցակին