Լուրեր
Կան տեղեկություններ, որ նիկոլականները պետք է հունիսի 20-ին գնան քվեարկության մինչև կեսօր, հետո ինչ-որ բաներ են հրահրվելու ընտրատեղամասերում. Աշոտյան
11.06.2021
Այդ ձայնագրությունը վկայում է, որ Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանից ստացել է շատ լավ բանակցային ժառանգություն, այնպիսի բանակցային ժառանգություն, ըստ որի՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում և սա կարևոր հիմնադրույթ էր մեր օրոք: Այս մասին ասուլիսի ընթացքում ասել է «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Արմեն Աշոտյանը:
«Սա եղել է կարևորագույն հիմնադրույթ մեր օրոք, մենք միշտ բանակցել ենք նրա մասին, թե ինչ ենք ստանալու և մենք ստանում ենք մինչև 2018 թվականը ներառյալ Արցախի կարգավիճակի ճանաչման գործընթաց, 2-րդ կարևոր հետևությունը այդ ձայնագրությունից, որ տգետ վիժվածքը դիտավորյալ տապալել է այդ բանակցային ժառանգությունը»,- Արմեն Աշոտյանը:
Նա նշեց նաև՝ երեկ Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզարշավների ժամանակ ասել է, որ Արցախի կարգավիճակի հարց գոյություն չի ունեցել, որ ընդամենը տարածքների հանձման մասին է եղել խոսք: Աշոտյանը նշեց՝ դա սուտ է և ներկայացրեց 2 փաստաթուղթ, որոնք վկայում են այդ մասին:
«Այդ մասին վկալում են ոչ միայն իմ սուբյեկտիվ գիտելիքներն ու ընկալումները, այդ մասին վկալում են ՌԴ-ի ԱԳՆ-ի կողմից հրապարակված փաստաթղթերը, որոնք հասանելի են բոլորին, դա ապացույցներից մեկն է ընդամենը, որը ես կհրապարակեմ իմ ֆեյսբուքյան էջում»,- տեղեկացրեց նա:
Արմեն Աշոտյանը նաև մանրամասներ ներկայացրեց հունիսի 20-ին սպասվող արտահերթ ընտրություններից:
«Ինձ մոտ կան տեղեկություններ, որ նիկոլականները պետք է հունիսի 20-ին գնան քվեարկության մինչև կեսօր, հետո ինչ-որ բաներ են հրահրվելու ընտրական տեղամասերում, որպեսզի խաթարվի մնացածի քվեարկությունը»,- ասաց Արմեն Աշոտյանը:
Դաշինքի ներկայացուցիչը նաև մեկնաբանեց ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանի երեկվա հայտարարությունը գերիների հետ կապված:
«Ես կարող եմ մի բան հավելել. տիկին Նազարյանը վերջերս որդի է ունեցել և ես երազում եմ, որ Հայաստանում լինի այնպիսի իշխանություն, որ տիկին Նազարյանի որդին երբեք գերության մեջ չհայտնվի, 2-րդը՝ երբեք այդ իշխանությունը իր որդու հասցեին նման անբարոյական արտահայտություններ չանի»,- ընդգծեց նա:
tert.am