Լուրեր

Նոյեմբերի 10-ից հետո մենք դեռ «հանդուրժում ենք» իրեն գժի տեղ դրածին. Մարգարիտ Եսայան

10.06.2021

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Քարոզարշավը գրեթե կիզակետում է, հիմնական մասնակիցները ակտիվ  շրջում են  մարզերում, իրենց  պոտենցիալ ընտրողներին ներկայացնելով  ծրագիր, խոստում, սպասելիք։ Այլ դեպքերում նորմալ է, իսկ  այս դեպքում՝ արտառոց եւ սարսռեցնող․․Մենք արյունաքամ երկիր ենք, մենք մի թեւը կտրած/Արցախ/ երկիր ենք, մենք  տեղ-տեղ անդամահատման  հեռանկարի  վախով երկիր ենք։ Ու՝ քարոզարշավ․․Համակերպված, բայց եւ՝ հույսով , որ կփոխվի հող հանձնող իշխանությունը եւ կգա նորը, ով  կամոքի վերքերը, ետ կբերի կորցրածը եւ երկիրը կդնի արժանապատիվ ուղու վրա։Ու ես, որ թեկնածու չեմ, պատգամավորի մանդատի համար ոչ մի կռիվ չունեմ, բայց եւ  նայելով այս ամենին մտորում եմ,թե  ինչն  է նորմալ եւ ինչն է աննորմալ մեզ պարտադրված այս իրականության մեջ․

Նորմալ է
1․ Որ  «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» դաշինքների հետ մարդիկ հույսեր են կապում, նորմալ է, քանի որ հասկանում են, միայն  այս երկու ուժերը  կարող են կպնել գործին եւ կրել․․Եւ  իշխանությունը վերցնելու եւ  բեռը տանելու իմաստով․․Համաձայնեք, էս քանդված երկրում իշխանություն վերցնելը շենացնելու եւ ոտքի հանելու  նպատակով, շատ բարդ  առաքելություն է։ Շատ  ինքնավստահ պետք է լինել այդ բեռի տակ մտնելու համար։ 
2․ Որ հայտնվել են տարատեսակ «քաղաքական» ուժեր եւ ֆռֆռում են  մարզերում եւ մայրաքաղաքում, իբր  իրենք էլ  կան։ Նրանց մեջ կան «ուժեր», որ ընտրությունից-ընտրություն են գլուխ բարձրացնում եւ կան «ուժեր», որ ստեղծվում են «ձայն փախցնելու» եւ օդը էլ ավելի  պղտորելու նպատակով
3․Որ  գործող վարչախմբի, նիկոլի  հանդիպումներին թեկուզ մեկուկես մարդ է գնում, ոնց էլ լինի, մի քանի հարյուրնիկոլանման  արարած  դեռ  կլինի մեր հասարակության մեջ։ Կան այդ մարդիկ, նրանք նիկոլի մեջ տեսնում են իրենք իրենց, նրա նման ստախոս են, փնթի, նրա նման ատում են բոլոր նախկիններին, նրա նման ատում են Արցախը, նրա նման մտածում են, որ եթե  ուրիշները աշխատել-հարստացել են, արդար չէ,  եւ  պետք է գա մեկը, որ  կխլի  դա ու կբաժանի  իրենց։ Իսկ իրենք կալարեն անգամ իրենց քիթը սրբել։ Իրենց անհաջողությունների համար էս մի քանի հարյուր մարդը միշտ  մեղադրել եւ մեղադրում են  բոլորին, բացի  իրենցից։ Կարելի է բնութագրիչները շարունակել, բայց,  առայժմ այսքանը։
Հիմա, այն մասին, թե ինչը նորմալ չէ․
 
1․Որ նոյեմբերի 10-ից հետո  մենք դեռ «հանդուրժում ենք»  իրեն գժի տեղ դրածին։
2․Որ գյուղացիների, անգամ քաղաքացիների մեջ կան մարդիկ, ովքեր հավատում են, թե մոմլաթե տոպրակների մեջ անթաղ , նեխող դիերը <նախկիններն էին պահել դեռ ապրիլյանից>։
3․Որ կանանց եւ երեխաների ներկայությամբ «գիժը» հայհոյում է, եւ չի գտնվում   մեկ տղամարդ, ով  կսաստեր եւ կփակեր այդ բերանը։
 
Հ․Գ․ Կարելի է շարունակել երկու շարքն էլ, սակայն, հիմնականի մասին՝  եթե  նորմալ մտածողներից յուրաքանչյուրը կկարողանա  իրենից բացի եւս երեք  անձի դարձի բերել, բացատրել եւ համոզել, որ ճիշտը  նորմալ որոշում կայացնելն է, ուրեմն, հունիսի 20-ին մենք կունենաք  նորմալ ընտրություն դրանից բխող բոլոր հետագա գործողություններով․․․
Մարգարիտ Եսայան»:

← Վերադառնալ ցուցակին