Լուրեր

Երեկ Գեղարքունիքում մի պապիկ հարցնում էր. Մարգարիտ Եսայան

10.06.2021

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

« «Լինչի եք ասում, ինչի եք ասում, մի բան արեք»․․․․

Երեկ Գեղարքունիքում մի պապիկ հարցնում էր՝ լավ, բա վերջը ի՞նչ է լինելու, Լինչի եք ասում, ինչի եք ասում, բա  էդ դատաստանը  չկա՞, չի լինե՞լու․․․․
 
Ասում եմ, դե մենք կայացած պետություն ենք, օրենքով կանենք, արդարադատություն կլինի, կդատվի բոլոր հանցանքների համար։ Ասածս  էս պապին բոլորովին դուր չեկավ․«Մինչեւ դու արդարադատություն կանես, էն ստախոսը կթռնի, հիմա ա  պետք, Լինչի դատաստան անել ա պետք , ամոթա սրա արածները, ամոթ ա հայի համար․․․Հըլը  վեր կաց, գնա սարը, թուրքը եկել նստել ա բկիս․․․Ըսենց բան ով էր տեսել․․» »։

← Վերադառնալ ցուցակին