Լուրեր
Չերազես՝ գժանոցի ապրանք չես դառնալու. Կարեն Ավագյան
10.06.2021
ՀՀԿ ԳՄ անդամ Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ուղիղ 24 ժամ հիստերիկ նոպաներ ու պաթոլոգիկ վախ։
Նույնիսկ մի գրիչի պատմություն կապիտուլյանտ խմբակը չկարողացավ հորինել։
Բադեն Բադեն ու խաղատունը դարձավ կարմիր գծերի, արագաչափերի ու ԵԱՏՄ-ից դուրս գալու դատարկ բարբաջանքի մի մասը։
Սրանց միակ ներքաղաքական և արտաքին քաղաքական կապիտալը գիժ ձևանալն է։
Ձեզ գժի տեղ դնելով կործանեցիք Հայաստանը ու Արցախը։
Բայց գժի տեղ դրած արդարադատությունից չեք խուսափելու։ Ձեր միտումնավոր ստեղծած գժանոցը մեր երկրում ձեզ ոչ միայն փախնելու հնարավորություն չի տալու, այլև ձեր բերած ցավի մեջ ձեզ խեղդելու է։
Հ.Գ. Չերազես՝ գժանոցի ապրանք չես դառնալու»։