Լուրեր
Ձայնագրությունն ապացուցեց, որ դրա գիժ ձեւանալը շատ թանկ նստեց մեր ազգի վրա. Շարմազանով
10.06.2021
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ձայնագրությունն ապացուցեց, որ դրա գիժ ձեւանալը շատ թանկ նստեց մեր ազգի վրա։
Ամիսներ շարունակ պնդում եմ՝ կործանարար պատերազմի սանձազերծման, Արցախի մեծ մասի հանձնման, 5.000 նահատակի պատճառը՝ կապիտուլյանտն է։
Հրապարակված ձայնագրությունից պարզ է դառնում,որ հողատուն մսխել է մեր բանակցային հայանպաստ ժառանգությունը ՝ իրեն «գժի տեղ» դնելով , ծաղրել համանախագահ երկրներին եւ դաշնակից Ռուսաստանին։
Արդյունքում Հայաստանը դարձել է «изгой» պետություն։
Կապիտուլյանտն իր անպատասխանատու քայլերով Ադրբեջանի պատերազմ սկսելու համար «կանաչ լույս է» վառել,որի հետեւանքով մենք հաղթող պետությունից վերածվեցինք կապիտուլյացիա կնքած հասարակության։
Ու այդ ամենը տեղի ունեցավ,քանի որ հողատուն իրեն ցանկացել է «գժի տեղ» դնել։
Նոր արհավիրքներից խուսափելու համար պետք է հեռացնել իրեն «գժի տեղ» դրած ազգակործան կապիտուլյանտին»։