Լուրեր
Հայկական «Նյուրնբերգ» լինելու է . Շարմազանով
10.06.2021
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Կապիտուլյանտն ասում է՝ եթե մեղավոր եմ, թող ինձ գնդակահարեն։
Այ պոպուլիստ, դու չգիտե՞ս ,որ գնդակահարության հոդվածը վաղուց հանված է։
Դու մեղավոր ես ու գլխավոր մեղավորն ես։
Հայկական «Նյուրնբերգ» լինելու է ու դու երկար, շատ երկար դեռ լսելու ես այն հերոս տղաների ձայները, ում տարար «մսաղացի տակ»։
Դա քեզ հանգիստ չի տալու։
Գնդակահարությունը մեղմ ու միանգամյա պատիժ է կապիտուլյանտների համար։
Դու օրինակ ես,թե ինչպիսին չպիտի լինի ղեկավարը։
Դառնալու ես «հայկական հերոստրատը»։
Չնայած, որ իմանայիր,թե հին հույներն ինչպե՞ս են «գնահատել» հերոստրատին,դժվար թե այդքան «հպարտ ու գոռոզ» լինեիր»։