Լուրեր

Կոկորդը էլի պատռվեց. Մարգարիտ Եսայան

10.06.2021

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Կոկորդը էլի պատռվեց, Վանաձորում գոռում է, ասելով՝ «հունիսի 20-ի ընտրություններում հաղթելու է մի սուբյեկտ եւ այդ սուբյեկտը ժողովուրդն է»․․․․Այո, քեզ գժի տեղ դրած հողաատու,  էս անգամ այո, իրոք, հաղթելու  է հայ ժողովուրդը՝ ՀԱՅ եւ դու ՀԱՅ  ժողովրդի հետ ոչ մի կապ չունես, ՈՉ ՄԻ, իրական հայ ժողովուրդը տեսավ քո մերկությունը եւ չգայթակղվեց, ինչպես կասեր  Գալուստ Սահակյանը․․Ուրեմն, սսկվիր,կոկորդդ իզուր մի պատռիր․․․

Հայ ժողովուրդը  կընտրի իր փրկությունը, կմերժի երկրի թրքացումը, կընտրի անվտանգությունը եւ կմերժի  քո պես  իրեն գժի տեղ դրած կապիտուլյանտին․․․․երբեք մեր ժողովուրդը քո նման  չի եղել  եւ քո նման չի, մտքովդ չանցնի մեր ժողովրդին նույնացնել  դավաճան, հողատու, կապիտուլյանտ եւ գժի տեղ դրած նվաստիդ հետ․․․․․․»:

← Վերադառնալ ցուցակին