Լուրեր
Հայրենիքը՝ խոշոր չափաբաժիններով թշնամուն հանձնած և հանձնող կապիտուլյանտը. Արտակ Զաքարյան
09.06.2021
ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հայրենիքը՝ խոշոր չափաբաժիններով թշնամուն հանձնած և հանձնող կապիտուլյանտը.
ա) անամոթաբար] քարոզարշավի է դուրս եկել.
բ) լկիտիաբար շարունակում է հանրային ատելություն սերմանել.
գ) շակալի պես փորձում է ընտրությունը վերածել քաղաքացիական բախումների է, որից փախնելու է ու հերթական թաքստոցը մտնի՝ ինչպես 2008թ. մարտի 1-ից հետո էր, և 2020թ. նոյեմբերի 9-ից հետո.
դ) սրիկայաբար շարունակում է աղավաղել անցյալն ու ներկան.
ե) հանցագործի պես՝ ապագայից խոսելու բան չունի, որովհետև ապագա չունի.
զ) անառակաբար ձայն է մուրում այն ժողովրդից, ում հայրենազրկել է, իսկ զավակներին զոհել իր իսկ հրահրած կապիտուլյացիոն պատերազմում»։