Լուրեր
Նիկոլիզմի ժամանակն անցավ, նիկոլի թիվն ավարտվեց․ Մարգարիտ Եսայան
08.06.2021
ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Նիկոլիզմի ժամանակն անցավ, նիկոլի թիվն ավարտվեց
․․․Ողջամտության իսպառ բացակայություն եւ խելագարության փաստ․․․
08․06․2021
Ուզում եմ հասկանալ, երբ պատերազմը տանուլ է տրվում, ինչ են անում պարտված զորավարին, կախո՞ւմ են, սրախողող են անո՞ւմ։ Չգիտեմ, քննարկենք․․
Ակնհայտ է, այս վիրուսի դեմ պատերազմը կառավարությունը իր Նիկոլով տանուլ է տվել եւ բացահայտ է պարտվողականությունը։ Ցինիզմի հաղթարշավ է այսօր, անգամ ավերակների, փլատակների վրա սրանք փորձում են դիզել գումարներ, իրենց անձնական կապիտալն են կուտակում եւ դեռ ժողովրդի վրա էլ մատ են թափ տալիս, մուննաթ գալիս եւ հոխորտում։ Չթվարկեմ՝ կազմ ու պատրաստ հիվանդանոցները չեն թողնում աշխատեն, որովհետեւ իրենց գրպանինը չէ, վիրուսի առկայությունը մոտ երկու ամիս թաքցրած ընկել էին փողոցները քարոզարշավ էին անում, քեֆ-ուրախություն էին անում,թռնում էին իտալիաներ եւ բրազիլիաներ,,մի խոսքով, չշարունակեմ։
Էլի եմ ասում, բոլոր հիվանդները պիտի առողջանան, մաղթում եմ, որ առողջանան, ի հեճուկս այս կառավարության եւ Նիկոլի։Բոլոր հիվանդները պիտի առողջանան հանուն իրենց վաղվա օրվա, իսկ մահերի համար հատիկ-հատիկ ես պատասխան տալու, տղա։ Կառավարությունը իր Նիկոլով, աչքն էլ չի թարթում եւ մարդկանց թողել է բառիս բուն իմաստով՝ բախտի քմահաճույքին․․Իրենց թվում է խելագարության փաստը իրենց կփրկի, իրենց թվում է խելագարներին դատ ու դատաստան չի հասնում, կամ էլ, մտածում են, կհասցնեն թռնել, հայդե Կանադա կամ մեկ այլ անկյուն․․Չեք հասցնելու, պինցետով հայտնաբերելու ենք եւ տնական օղիով խեղդենք․․Լա՞վ է, ոճդ հավանո՞ւմ ես, ակն ընդ ակն․․Բա ոնց․․․
Սա մեր ոճը չէ, մենք ավելի քաղաքակիրթ կգտնվենք, մեր ծագումնաբանությունը շատ ավելի բարձր է եւ որակով է, քան քոնը եւ քո շրջապատինը։
Ողջամտությունը բոլոր ժամանակներում եղել է հաղթող եւ հիմա էլ կհաղթի, իսկ խելագարներին կտրվի համարժեք, ողջամիտ պատիժ։ Ես վստահ եմ, եւ ուզում եմ սրան հավատան նաեւ բոլոր այն քաղաքացիները, որ այս օրերին գրում են ինձ, զանգում փակ համարներից, կամ, փողոցում հանդիպելիս, խեղճացած , օգնություն խնդրող հայացքով հարցնում են՝ բա սրա վերջը ի՞նչ է լինելու։ Ժողովուրդ ջան,արդեն գիտեք, ես անուղղելի լավատես եմ եւ վստահեցնում եմ բոլորիդ՝ ամեն ինչ շատ լավ է լինելու։
Բայց չեմ խաբի ձեզ, մի քիչ էլ կվատանա, հետո կլինի հանդարտություն, ինչպես բոլոր հրաբուխներից առաջ եւ ապա կժայթքի բուն հրաբուխը եւ բոլոր խելագարներին, երկրի , պետականության, պատվի եւ արժանապատվության մասին զրոյական պատկերացում ունեցող այս բաշիբոզուկների թայֆան կմնա հրաբուխի լավայի տակ․․․
Լինելու է, չկասկածեք, որովհետեւ ինչպես Վլադիմիր Ռուբենիչն էր ասում՝ ողջամտությունը կհաղթի, եթե այդպես չլիներ, մենք հիմա գիտե՞ք որտեղ կլինեինք՝ Դեր-Զորի անապատներում, մեր նախնիների կողքին․․․
Ուրեմն, չվհատվեք, պետք է համախմբվել, լրջանալ, չեմ ասում՝ սթափվել, որովհետեւ բոլոր ողջամիտներն արդեն վաղուց սթափված են եւ աչալուրջ․․․։
Երկու տարի առաջ Նիկոլին վարչապետ դարձնելով մեր ժողովուրդը սխալվեց, քանի որ միամտաբար խաբված էր․․
Հիմա եկել է սխալները ուղղելու ժամանակը եւ ժողովուրդն ինքը կուղղի այս գրեթե ճակատագրական դարձող սխալն ու անմիջապես Նիկոլին եւ իր թիմին կուղարկի ուր որ իրենց իրական տեղն է․․․
Հիմա կոչեր են հնչում՝ Նիկոլ հեռացիր, մերժենք նիկոլին, Նիկոլ , հրաժարականդ տուր -գնա։
Ես նույնպես ասում եմ՝ վեր կաց ու քայլիր, հեռացիր․․
Բայց, աներկբա է՝ Նիկոլը չի գնալու սահմանադրական ճանապարհով, որքան էլ ես եւ բոլոր ողջամիտ մարդիկ ուզենան։ Նիկոլը չի գնալու սահմանադրական ճանապարհով, որովհետեւ ինքը չեկավ այդ ճանապարհով։ Ինքը եկավ փողոցային ճանապարհով, եկավ շանտաժով, ստով եւ լաչառությամբ․․․
Եվ պիտի գնա նույնքան խայտառակ, որքան խայտառակ եկավ․․․․
Նիկոլը պիտի գնա իր եկած ճանապարհով։
Անձամբ ինձ համար կարեւոր է, որ Նիկոլը գնա։
Հիմա քննարկվում է, թե ով կգա հետո։
Անձամբ ինձ համար դա այս պահին երկրորդական է։
Բայց եւ համոզված եմ, նույն ջուրը երկու անգամ չենք մտնելու եւ մի նոր Նիկոլ մեզ այլեւս հարկավոր չէ․․
նիկոլիզմի ժամանակն անցավ, նիկոլի թիվը ավարտվեց․․․
Անգամ կորոնա վիրուսի ընձեռած շանսը/հիշո՞ւմ եք, չէ, ինքն էր ասում, թե այս վիրուսը շանս է/, նրան չի փրկելու․․․․
Ողջամտությունը կհաղթի եւ խելագարության փաստն այս դեպքում ոչ մեկին չի փրկի․․․
8 հունիսի 2021
Մարգարիտ Եսայան»: