Լուրեր
2018-2020-ին գնված զինամթերքի 80%-ի պլանը հաստատել է Սերժ Սարգսյանը. Քեզ ընդամենը մնում էր դրանք ստանալ. Մամիջանյան
07.06.2021
Այսօր Փարաքարում հերթական անգամ հիստերիկացած թուրքին պիտի անդրադառնամ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի քարոզարշավին:
Նա, մասնավորապես, նշել է. «Չհամարձակվես ժողովրդին խաբել, այ վիժվածք՝ 2018-ից 2020-ը գնված զինամթերքի 80 տոկոսի գնումների պլանը եւ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ հաստատվել է Սերժ Սարգսյանի կողմից։ Քեզ ընդամենը մնում էր դրանք ստանալ։ Դա էլ չկարողացար անել։ Սելֆիներ անելու համար հակաօդային պաշտպանության համակարգերը փոխարինեցիր առանց հրթիռներ ՍՈՒ-երով։
Ո՞նց ես գիշերները քնում՝ իմանալով, որ մեր զինվորների հարյուրավոր կյանքեր կփրկվեին, եթե քիթդ չխոթեիր բանակաշինության մեջ։ Ու սա միայն այս դրվագով՝ մնացած զոհերն էլ են քո խղճին։
Քոնը լաչառությունն է՝ միշտ հիշի դա։ Վայելի արյունոտ իշխանությանդ վերջին օրերը ու մաքրվի հայոց պատմության էջերից»: