Լուրեր
Եկեք ինչ-որ դավաճանների ցանկությամբ դատարկություն չդառնանք. Կարեն Ավագյան
03.06.2021
ՀՀԿ ԳՄ անդամ Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ավելի քան հարյուր տարի մեր ազգային հիշողության մեջ տարել ենք կոտորածի ցավը, վերածնվելու նպատակն ու հայրենիք վերադառնալու իղձը։
Ավելի քան հարյուր տարի ամենօրյա պայքար ճանաչման ու պահանջատիրության համար։
Հարյուր տարի աշխարհին ապացուցելով, որ մենք ապրելու իրավունք ունենք։
Իսկ հիմա՞։
Ընդամենը մի քանի ամիս առաջ կորսված հայրենիք ու ջախջախված բանակ։ Հերոս զինվորների կյանքեր ու անտեր մնացած Հայաստան։ Կարծես ջանում ենք ոչ թե հիշել ցավը ու աձն վերածել պայքարի, այլ մոռանալ և ուրանալ։
Այսպես չեն ապրում, այսպես չեն պայքարում, այսպես չեն վերածնվում։
Ազգերն առանց հիշողության ու անցյալի դատարկ են։
Եկեք ինչ-որ դավաճանների ցանկությամբ դատարկություն չդառնանք»։